Մակբայ

Այն բառերը, որոնք արտահայտում են գործողության հատկանիշ, կոչվում են մակբայ։ Մակբայները լինում են տեղի, ձևի, չափ ու քանակի, ժամանակի։

Տեղի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման տեղը։ Ձևի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ձևը։ Չափ ու քանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման չափը։ Ժամանակի մակբայները ցույց են տալիս գործողության կատարման ժամանակը։

Նույն մակբայը նախադասության մեջ կարող է կատարել տարբեր պաշտոններ։


Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ մակբայը։

1. արագորեն, դեպի, փայտե, անշուշտ
2. ապա, մասին, լիովին, անշուշտ
3. եթե, որտեղ, ամենուր, այստեղ
4. մյուս, բոլոր, ուր, հապճեպ
5. ոչինչ, գրեթե, ինչ-որ, այսպես
6. երբ, բայց, նախօրոք, յուրաքանչյուր
7. միաձայն, ձայնավոր, հնչյուն, շառաչ
8. ինչ-ինչ, փոքր-ինչ, ինչ, որտեղ
9. սա, բոլոր, մասամբ, յուրաքանչյուր
10. ողջ, ամբողջ, ամբողջովին, ոչ մի

Оставьте комментарий