Ինքնաստուգում

Առցանց թեստային աշխատանք 


1. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում օ:

1) թիկնօթոց, անօրեն, վառոդ, գիշերօթիկ

2) ամենորյա, դեղնազօծ, երկարօրյա, մեղմորեն

3 վազօրոք, տնօրեն, օրորոց, մեղմօրոր

4)Նախօրե, առօրյա, շաբաթօրյակ, գիշերօթիկ 


2. 
Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում բ:

1) անխաբ, Գաբրիել, գրաբար, ջրարբի

2) նրբակազմ, շամբուտ, վիրապ, շեղբ

3) անխապան, ող-աձայն, հուսախա-, բոր-

4) Համ-արձումյան, դա-նեպսակ, ող-երգակ, հար-ել


3.
 Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում դ:

1) ստահոդ, երդիկ, անդամալույծ, վարսանդ

2) երիզորդ, երդվյալ, անդադար, որտատունկ

3) դդում, վաղորդայն, Տրդատ, բաղդատել

4) կորնթար-, անհող-ող-, ար-ուկ, խոր-ություն


4. 
Ո՞ր շարքի բոլոր բառերում կրկնակ բաղաձայն չկա:

1) ընդդեմ, կեղծամ, տարասեռ, վշտանուկ

2) զարտուղի, տարերք, մանրազնին, հինգերորդ

3) բնօրրան, հո-ասուն, կիլովատտ, ու-եկալ

4) ու-եպայուսակ, տա-աբանություն, աննման, ֆինն


5. 
Ընդգծված բառերից քանիսո՞ւմ հնչյունափոխություն կա:

Ինչպես մի հեղեղ վեր կենար հանկարծ,

Երկնքի մթնած ամպերից իջներ,

Ինչպես փոթորիկ՝ սաստիկ սրընթաց,

Գյուղից սլացան մի խումբ կտրիճներ:

1) երկուսում

2) երեքում

3) չորսում

4) բոլորում

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են գրվում գծիկով:

1) գիշեր-ցերեկ, ոչ ոք, ստեպ-ստեպ, տուն-թանգարան

2) ալ -կարմիր, բուք-բորան, դեփ-դեղին, կողք կողքի

3) վերև (ներքև), դեմ դիմաց, դեսից դենից, մանր մունր

4) ժամ-պատարագ, գնացող-եկող, պատեհ-անպատեհ, առոք-փառոք


7. 
Ո՞ր նախադասության մեջ մեծատառի գործածության սխալ չկա:

1) Վրաց Միհրդատ թագավորը Վարդանի Համհարզին ընդունեց պալատի վեհաշուք դահլիճում թարգմանի ներկայությամբ:

2) Խրիմյան հայրիկն ասաց, որ վաղը ևեթ կկարգադրի, որ Մասիսի հողից, Երասխի ջից ու Հայաստանի ծաղիկներից մի քիչ վերցնեն և ուղարկեն Վենետիկ:

3) Էմալե պրոֆիլը Ձեր,

Ձեր հակինթ աչքերը բիլ

Ես այսօր կուզեմ երգել,

Որպես մի անհայտ դը Լիլ:

4) Հայաստանի գրեթե բոլոր քաղաքները՝ Վան, Բագավան, Կարին, Երվանդաշատ, Վաղարշապատ, Նախիջևան, Արտաշատ, բռնված էին Պարսից զորքով:


8. 
Ընդգծված բառերից քանիսո՞ւմ կա հնչյունափոխություն:

Երբ քունդ գա, լուռ գիշերով

Հոգիդ գրկեմ, համբույր տամ,

Սրտիդ կպչեմ վառ կարոտով,

Լամ ու խնդամ, մայրի´կ ջան …

(Ա. Իսահակյան)

1) չորսում

2) երկուսում

3) բոլորում

4) երեքում


9. 
Ո՞ր շարքի բոլոր բառերում և բառաձևերում շեշտը վերջին վանկի ձայնավորի վրա չի դրվում:

1) Դոստոևսկի, համակարգիչ, գոնե, մոտ գալ

2) համերկրացի, մանավանդ, գիշանգղ, Հայնե

3) ուրեմն, նվագավարը, փոքր, քանիերորդ

4) ֆուտբոլ, այսինքն, արքայադուստր, քաղաքը


10. 
Ո՞րը տարագիր բառի հոմանիշը չէ:

1) պանդուխտ

2) թափառական

3) ասպնջական

4) աստանդական— հյուրընկալ 

11. Ո՞ր նախադասության մեջ փոխաբերական իմաստով գործածված բառ չկա:

1) Հայաստա՛ն, անունդ տալիս ժայռի մեջ մի տուն եմ հիշում:

2) Արդեն արծաթն է ցոլում մեկ-մեկ Ձեր ճոխ մազերի պարզ հյուսվածքներում:

3) Տխուր այդ երգը վաղուց եմ լսել, կարծես թե ես եմ այդ երգը հյուսել:

4) Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ, երբ ամեն ինչ երազում է հոգու հետ:

12. Ո՞ր շարքի բոլոր դարձվածքների իմաստներն են ճիշտ բացատրված:

1) քունը խլել-մտատանջել, սիրտը ելնել-հուզվել, գլուխ պահել-թաքնվել

2) աստծու կրակ-պատիժ, ոտքը կապել-արգելք լինել, ջուր ծեծելլողանալ

3) աչքը բաց-ճարպիկ, հող դառնալ-մեռնել, երես չունենալկեղծել

4)  ճանապարհի բերել-դաստիարակել, քամուն տալ-վատնել, երկու խոսք-հակիրճ ասելիք

13. Ո՞ր բառակապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) ճանապարհը ոտքով անցնել

2) ականջին օղ անել

3) խելք խելքի տալ

4) աչքը վրան պահել

14. Ո՞ր շարքի բառազույգերն են հականիշներ:

1) ճիշտ-թյուր, մակերեսային-ծանծաղ

2) կիրթ-անտաշ, բերկրալից-թախծոտ

3) պատվարժան-անարգ, նոր-վերջին

4) կանուխ-վաղ, խորթուբորդ-ողորկ

15. Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:

1) գարեջուր, պարընկեր, հայազգի

2) ազգընտիր, բազկաթոռ, փոշեհատիկ

3) սերմնագռավ, արքայազն, կարճալիք

4) հատընտիր, ադամորդի, աղեխարշ

16. Ո՞ր բառի արմատը ինքնուրույն չի գործածվում:

1) ուղևոր

2) ճեմարան

3) սեղմակ

4) համեղանալ

17. Ո՞ր բառը կազմությամբ բարդ ածանցավոր չէ:

1) չվացուցակ

2) հնգամյա

3) արյունարբու

4) դյուրագրգիռ

18. Ո՞րն է բաշխական թվաան:

1) վեցերորդ

2) հարյուրական

3) մի երկու

4)  մեկ քառորդ

19. Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոգնակին կազմում –ներ վերջավորությամբ:

1) պատճեն, արձակագիր, ռուս, հանքափոր

2) մեծատառ, օրինագիծ, հողամաս, նախագահ

3) ամսագիր, ֆիդայի, երկտող, խաղաթուղթ

4) ժամկետ, վայրէջք, նստացույց, վագր

20. Ո՞ր նախադասության մեջ կա ան արտաքին հոլովման ենթարկվող բառ:

1) Սենյակի մի անկյունում՝ գահավորակի վրա, բազմել էր իշխանուհին:

2) Հյուրերի գալուստը զարմացրեց տանտերերին:

3) Վերջապես երևաց ծաղիկներով ու դրասանգներով զարդարված հոյակապ դուռը:

4) Լսելով քրոջը վիրահատող բժշկի անունը՝ Սեդրակը հանգիստ շունչ քաշեց:

Оставьте комментарий