Խաղաղ ատոմ

Խաղաղ ատոմ են անվանում այն միջուկային էներգիան, որն օգտագործվում է խաղաղ նպատակներով։ Միջուկային տեխնոլոգիաների ոչ էներգետիկ կիրառումը բավականին լայն է։ Միջուկային տեխնոլոգիաներ օգտագործվում են բժշկության, դեղագործության, արդյունաբերության, քիմիական և նավթաքիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, էկոլոգիայի մեջ։

Ամենալայն տարածումը, իհարկե, օգտագործվում է բժշկության մեջ։ Առաջին հերթին, բժշկության մեջ խաղաղ միջուկային տեխնոլոգիաները կիրաժվում են ուռուցքաբանական հիվանդությունների բուժման մեջ։ Միջուկային բժշկությունը կիրառվում է նաև սրտաբանության, էնդոկրինոլոգիայի, նյարդաբանության, վնասվածքաբանության և այլ ոլորտներում։ Միջուկային ճառագայթման օգնությամբ կարելի է ուսումնասիրել միջավայրի ֆիզիկական հատկություններն ու պարամետրերը։

Ավելի քան 40 երկրներում (ԱՄՆ, Չինաստան, Ավստրալիա, Ինդոնեզիա և այլն) իրականացվում է սննդամթերքի ճառագայթում։ Դա օգնում է մեծացնել արտադրանքի պահպանման ժամկետը, ոչնչացնել բակտերիաները և միկրոօրգանիզմները։ Միջատների վնասատուների դեմ պայքարելու համար օգտագործվում է նաև իոնացնող ճառագայթման ստերիլիզացման մեթոդը։ Բայց ճառագայթված սննդամթերքը կարող է բացասական ազդոցություն թողնել օրգանիզմի վրա

Оставьте комментарий