Ցիտոպլազմա, Բջջի հիմնական օրգանոիդները

Ցիտոպլազմա

Ցիտոպլազման կամ բջջապլազման բջջի հիմնական բաղադրամասն ու դրա կիսահեղուկ ներքին միջավայրն է։ Ցիտոպլազման անօրգանական աղերի և տարբեր օրգանական նյութերի ջրային լուծույթ է։ Նրա մեջ կան շատ սպիտակուցներ։

Ցիտոպլազմայում կարող են առաջանալ տարբեր նյութեր՝ ներառուկներ, որոնք ոչ մշտական կառուցվածքներ են և առաջանում կամ ծախսվում են բջջի կենսագործունեության ընթացքում։ Ներառուկներ են, օրինակ՝ սպիտակուցային մասնիկները, պահեստային սննդանյութերը, գունակները և այլն։ Որոշ բջիջների ցիտոպլազման ունի սպիտակուցային թելիկների խրձեր և միկրոխողովակներ, որոնք կազմավորում են բջջակմախքը։

Բջջի հիմնական օրգանոիդներ

Էնդոպլազմային ցանց

Էուկարիտիկ բջջի օրգանոիդներից է էնդոպլազմային ցանցը, որը թաղանթների բարդ համակարգ է, կառուցված է բազմաթիվ խուղակներից ու խոռոչներից։ Էնդոպլազմային ցանցի երկու տեսակ կա՝ հատիկավոր և հարթ կամ ողորկ։ Հատիկավորի ֆունկցիան լիպիդների ու ածխաջրերի սինթեզը և օտարածին նյութերի օքսիդացումն է։ Հարթի թաղանթների վրա դասավորված են ռիբոսոմներ։ Էնդոպլազմային ցանցի խուղակների միջոցովը իրականացվում է նյութերի տեղփոխությունը բջջի ներսում՝ դրանց տարբեր օրգանոիդներ հասցնելով։

Ռիբոսոմներ

Բոլոր բջիջներում կան ռիբոսոմներ՝ կլորավուն մարմինիկներ, որոնէ կառուցված են փոքր ու մեծ մասերից։ Ռիբոսոմների բաղադրության մեջ գրեթե հավասար քանակությամբ մտնում են սպիտակուցներ և ռ-ՌՆԹ։ Էուկարիտիկ բջիջներում ռիբոսմները ձևավորվում են կորիզու և հետագայում դուրս գալիս ցիտոպլազմա։ Ռիբոսոմները սինթեզում են սպիտակուց։

Գոլջիի ապարատ

Էուկարիտիկ բջիջներում կա Գոլջիի ապարատ, որը ներկայացված է հարթ թաղանթով պատված խոշոր ու մանր բշտիկների, խոշոր վակուոլների կամ մանր պղպջակների փաթեթների տեսքով, որոնք ցանց են առաջացնում։ Գոլջիի ապարատի ֆունկցիան է էնդոպլազմային ցանցի թաղանթների վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների կուտակումը, փաթեթավորումն ու սինթեզը։

Բջջային կենտրոն

Բջջային կենտրոնը հայտնաբերվել է կենդանիների և որոշ բույսերի բջիջներում։ Այն կազմված է երկու փոքրիկ գնդաձև մարմիններից՝ ցենտրիոլներից։ Ցենտրիոլի պատը կազմված է միկրոխողովակներից, որոնք դասավորված են երեքական խմբերով։ Ցենտրիոլները բջջի բաժանման գործընթացում շատ կարևոր են։

Оставьте комментарий