Վանո Սիրադեղյան «Մի ճամպրուկ փող»

Գլխավոր կերպարը Սուրոն էր: Պատմվածքում շատ պարզ նկարագրված է, որ նա բոլոր կերպարներից տարբերվում էր: Մնացած տղաները վայելում էին խնջույքը, ուրախանում էին: Իսկ Սուրոն մտածում էր վաղվա մասին, քանի որ վաղը պետք է նորից գնար աշխատանքի: Նա նույնիսկ առօրյա հագուստով չէր: Պատմվածքում ասվում է, որ նա միշտ փոշոտ էր ու կեղտոտ:Նախկինում Սուրոն շատ աղքատ էր: Նա այնքան աղքատ էր, որ երբ ընդհանրապես գումար չունենար մեծ փոփոխություն չէր էլ կատարվի իր հետ: Իսկ հետո նա շատ արագ հարստացավ: Նա միշտ գումար ուներ, սակայն դա նրան երջանիկ չէր դարձնում: Նրա համար միևնույն էր, քանի որ նա միշտ պետք է աշխատեր, նորից ու նորից: Սուրոն միշտ մտածում էր աշխատանքի մասին: Նա բեռնատար մեքենա ուներ, որով էլ գումար էր վաստակում: Միայն մտածում էր վաստակելու մասին, սակայն ծախսել ու վայելել չէր կարող, քանի որ նախկինում նա աղքատ է եղել: Ի տարբերություն մնացած տղաների, Սուրոն չէր վայելում իր ունեցածը, նա ձգտում էր նորից աշխատել, քանի որ չգիտեր ինչպես պետք է վարվել փողի հետ: Չէ՞, որ Սուրոն նախկինում շատ աղքատ է եղել ու երբեք փող չի տեսել: Իր կյանքում ամեն բան կապվում էր աշխատանքի հետ: Նա հավաքել էր իր ընկերներին ու խնջույք էր կազմակերպել: Իսկ ինչպե՞ս էր ծանոթացել իր ընկերների հետ, ինչպե՞ս էին դարձել իր ընկերները: Ինչ-որ մեկի համար նա ավազ էր բերել, մյուսին՝ ուլ: Մյուս տղաներից ոչ ոք այդպես չէր: Նույնիսկ խնջույքի ժամանակ նա փոշոտ ու մրոտ շորերով էր, նորից մտածում էր աշխատանքի մասին, քանի որ վաղը նորից պետք է աշխատեր:

Սուրոյի կերպարը ստեղծագործության գլխավոր կերպարն էր, ով տարբերվում էր մնացած կերպարներից: Առանց Սուրոյի պատմվածքը չէր կարող լինել: Պատմվածքի ասելիքը հենց նրա կերպարով է բացատրվում ընթերցողին:

Оставьте комментарий