Բջիջի օրգանական նյութեր. Սպիտակուցներ, Ածխաջրեր

Բջիջները պարունակում են օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, նուկլեինաթթուներ, ամինաթթուներ, հորմոններ և այլն: Տարբեր տեսակի բջիջներ տարբեր քանակի օրգանական նյութեր են ունենում: Բուսական բջիջներում ավելի շատ են ածխաջրերը, իսկ կենդանական բջիջներում՝ սպիտակուցները:

Սպիտակուցներ

Բոլոր սպիտակուցները բաղկացած են թթվածնի, ածխածնի, ազոտի և ջրածնի ատոմներից: Բոլոր սպիտակուցները պոլիմերներ են, որոնց մոնոմերները ամինաթթուներ են: Սպիտակուցների մոլեկուլները պարուրաձև, ծալքավոր կամ գնդաձև են լինում: Կենդանի օրգանիզմներում կան տարբեր տեսակի շատ սպիտակուցներ:

Սպիտակուցները տարբերվում են ջրում չլուծվողների և շատ լավ լուծվողների: Տարբեր սպիտակուցներ ունեն տարբեր քիմիական ակտիվություն: Սպիտակուցները ունեն բարձր ռեակցիոն ունակություն: Դա նշանակում է, որ նրանք կարող են փոխազդել տարբեր միացությունների հետ:
Այս նյութը վերցված է Լիլիթ Ղազարյանի բլոգից:
Սպիտակուցների ֆունկցիաները մի քանիսն են: Կառուցողական ֆունկցիա. բջիջների թաղանթները, տարբեր օրգանոիդները և արտաբջջային կառույցները բաղկացած են սպիտակուցներից: Կատալիզային ֆունկցիա. ֆերմենտներ կոչվող սպիտակուցները էապես արագացնում են բջջում տեղի ունեցող քիմիական ռեակցիաները: Փոխադրական ֆունկցիա. սպիտակուցները ապահովում են տարբեր նյութերի՝ բջջի ներսում, շրջակա միջավայրից դեպի բջիջ, բջջից դեպի շրջակա միջավայր տեղափոխումը: Շարժողական ֆունկցիա. կծկվող սպիտակուցները մասնակցում են բջիջներին և տարբեր օրգանիզմներին բնորոշ շարժումներին՝ կենդանիների մկանների կծկմանը, բույսերի տերևների շարժմանը և այլն:

Մինչև պարզ նյութեր սպիտակուցների ճեղքավորման ընթացքում անջատվում է էներգիա. 1 գ սպիտակուցի լրիվ ճեղքավորման դեպքում անջատվում է 17,6 կՋ էներգիա:

Ածխաջրեր

Բջջում կան ածխաջրեր կամ սախարիդներ: Ածխաջրերը կազմված են ածխածնի, ջրածնի ու թթվածնի ատոմներից և ունեն ընդհանուր բանաձև՝ Cn(H2O)n, որտեղ n-ը մեծ է 2-ից:

Կան պարզ (միաշաքարներ) և բարդ (բազմաշաքարներ) ածխաջրեր: Միաշաքարներից են՝ գլյուկոզ, դեզօքսիռիբոզ, ռիբոզ: Երկու միաշաքարներից կազմված միացությունները կոչվում են երկշաքարներ: Երկշաքարներ են՝ սախորոզ, լակտոզ և այլն: Միաշաքարներն ու երկշաքարները անգույն նյութեր են, լավ են լուծվում ջրում և ունեն թեթև քաղցր համ:

Բարդ ածխաջրերը պոլիմերներ են, որոնց մոնոմերները միաշաքարներն են: Բազմաշաքարները երկուսից կամ ավելի միաշաքարներից կազմված միացություններ են: Բազմաշաքար է, օրինակ՝ օսլան: Բազմաշաքարների ոնոմերը գլյուկոզն է: Բազմաշաքարները ջրում վատ են լուծվում կամ չեն լուծվում, քաղցրահամ չեն:

Հիմնականում ածխաջրերը կատարում են երկու ֆունկցիա: Կառուցողական ֆունկցիա. թաղանթանյութից է կազմված բուսական բջիջների բջջապատը, իսկ բազմաշաքարներից խիտինը հոդվածաոտանիների արտաքին կմախքի բաղադրամասն է: Էներգիական ֆունկցիա. ածխաջրերը բջիջների էներգիայի գլխավոր աղբյուրն են: 1 գ ածխաջրի լրիվ ճեղջավորումից անջատվում է 17,6 կՋ էներգիա

Оставьте комментарий