Մարդ և բնություն



Մարդու և բնության հարաբերությունները ամբողջ պատմության ընդացքում կարելի է բաժանել չորս փուլի: Առաջին փուլը նախնադարն է, որբ մարդիկ օգտվում էին նրանից, ինչը տալիս էր բնությունը: Մադիկ ապրում էին քարանձավներում, որս անում, սնվում պտուղներով և այլն: Այդ ժամանակ մարդիկ համարում էին, որ ամեն ինչ, որ բնությունն է տվել ունի իր աստվածը, օրինակ՝ ջուրը, ծառը: Եթե ինչ-որ մեկը ձեռք տար դրանց, համարվում էր, որ նա ձեռք է տվել այդ բանի ասծուն և պետք է պատժվի դրա համար: Օրինակ, եթե մարդը պոկեց ծառի ճյուղը կամ մի ուրիշ բան, ապա բացում էին նրա մարմինը և ամրեցնում նրան այդ ծառին, որ օրգանները օգնեն ծառին առողջանալ:
Երկրորդ փուլը այն ժամանակ էր, երբ մարդիկ հասկացան, որ կարելի է տներ կառուցել և ճանապարներ սարքել և այլն: Երրորդ փուլը մեքենայացումն էր, երբ մարդիկ սկեցին շենքներ, երկնաքերեր կառուցել, մեքենաներ սարքել և այն: Այդ երկու փուլերում մարդը ավելի ու ավելի էր զարգանում, բայց ավելի շատ է վնասում բնությանը, աղտոտում և վերացնում:
Մի անգամ ինչ-որ մարդիկ որոշեցին զբաղվել այծաբուծթյությամբ և սկսում են այծեր խնամել: Բայց զգում են, որ ամեն օր այծեր են չշանում: Հասկանում են, որ գայլերն են գալիս և ուտում այծերին: Որոշում են որսի գնալ և սպանել գայլերի ոհմակը: Բայց շուտով նկատեցին, որ այծեի քնակաը կտրուկ իջավ: Պարզվեց, որ գայլերը ուտում էին միայն հիվանդ այծերին, երբ հիվանդ այծերը մնում էին հոտում, նրանց վիրուսները տարածվում էին ուրիշ այծերին և դրանք ավելի շուտ էին սատկում: Դրանից հետո մարդիկ հասկացան, որ բնության մեջ ամեն ինչ հավասարակշռված է:
Չորրորդ փուլում մարդիկ սկսեցին հասկանալ, որ բնությունը պետք է պահպանել և լավ վերաբերվել նրա հետ: Մարդիկ սկսեցին ավելի ուշադիր լինել, չաղտոտել, ծառեր և ծաղիկներ աճեցնել և այլն:
Բնության հանդեպ վատ վերաբերման դեպքեր
Մի անգամ ես, եբայրս և մայրիկս քայլում էինք Հրազդան գետի վտակի կողքով, և մի մարդ իր աղբը գցեց ուղիղ գետի մեջ:
Ընտանիքով գնացել էինք այգի, այնտեղ շատ աղբ կար, որը թողել էին մեզանից առաջ այդտեղ եղած մարդիկ:
Բնության հանդեպ հոգատար վերաբերման դեպքեր
Մեր դպրոցը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է աղբահավաք, մենք հավաքում ենք դպրոցի մոտակայքի աղբը և ոչ միայն:
Գարնանը Միջին դպրոցի աշակերտների հետ գնացել էինք եռօրյա ճամփորդության դեպի Լոռի, մեզ հետ տարել էինք ձեռնոցնել ու տոպրակներ, ճամփորդության ընթացքում մի քանի անգամ հավաքել էինք տարածքի աղբը:
Ամեն տարի մայրիկիս աշխատակազմի հետ հավաքվում էինք և ծառատունկ էինք անում: Այս մի քանի տարին չի ստացվել դա անել, որովհետև աշխարհում վիրուս է տարածվել:

Оставьте комментарий