Բնական ռեսոուրսներ

1. Ի՞նչ տարբերություն կա բնական ռեսուրսների և բնական պայմանների միջև:

Բնական պայմանները մարդու շրջակա միջավայրի բնական հանգամանքների ամբողջությունն են, որոնք նպաստում կամ խոչընդոտում են տնտեսական գործունեության կազմակերպմանը: Բնական ռեսուրս են կոչվում բնական միջավայրի այն տարրերը, որոնք տվյալ ժամանակաշրջանում մարդկանց կողմից կարող են օգտագործվել արտադրության ու սպառման համար և ունեն տնտեսական արժեք:

2. Կարո՞ղ է բնական պայմանը ժամանակի ընթացքում դառնալ բնական ռեսուրս, բերել օրինականեր:

Այո, իհարկե, օրինակ ցած հոսող ջրի էներգիան կարող է փոխակերպվել էլեկտրաէներգիայի, որը բնական ռեսուրս է։ Նույն կերպ, անտառներն ու կենդանիները զբոսաշրջության (էկոտուրիզմի) կազմակերպման համար բնական պայման են, իսկ դրա տարածքում ապրող տեղաբնիկների համար՝ բնական ռեսուրս

3. Նշեք հինգ սպառվող չվերականգնվող ռեսուրս և հինգ սպառվող վերականգնվող ռեսուրս:

Չվերականգնվող են բոլոր այն ռեսուրսները, որոնք մշտապես համալրվում են արեգակից և
երկրի ընդերքից (արեգակնային, քամու, մակընթացության, երկրաջերմային էներգիաները):

Վերականգնվող են կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները: Այս
ռեսուրսները վերականգնվում են միայն փոքր չափով սպառվելու պայմաններում: Եթե, օրինակ, որևէ տարածքում անտառն ամբողջությամբ հատենք, ապա բնության մյուս տարրերի ու երևույթների՝ հողերի, միկրոկլիմայի, օրգանական աշխարհի հետ այնպիսի անշրջելի փոփոխություններ տեղի կունենան, որ նույնիսկ անհնար կդառնա անտառի վերականգնումը:

4. Նշեք հինգ ռեսուրս, որոնց սպառվելու դեպքում կարելի է փոխարինել այլ ռեսուրսով:

Оставьте комментарий